Ուղեղի լարված աշխատանքը հյուծում է ինքնավերահսկման համար պատասխանատու հատվածները. PNAS
Advertisement 1000 x 90

Ուղեղի լարված աշխատանքը հյուծում է ինքնավերահսկման համար պատասխանատու հատվածները. PNAS

Լուկայի առաջավոր հետազոտությունների տեխնոլոգիական դպրոցի իտալացի գիտնականները պարզել են, որ երկարատեւ մտավոր հոգնածությունը կարող է հյուծել ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինքնավերահսկման ունակության համար եւ դառնալ ագրեսիվ վարքի պատճառ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում։

Փորձերի ընթացքում մասնագետները պարզել են մի երեւույթ, որը կոչվում է «լոկալ քուն»։ Այն տեղի է ունենում, երբ ուղեղի որոշ հատվածներ արթուն մարդու մոտ սկսում են ցուցադրել քնին բնորոշ նեյրոնային ակտիվություն դելտա-ալիքների տեսքով։

Հիպոթեզն ստուգելու համար թիմը մարդկանց թեստային խմբին ենթարկել է ինտենսիվ մտավոր բեռնվածությունների մեկ ժամ տեւողությամբ։

Վերահսկիչ թիմի համեմատ, որը կատարել է նույն առաջադրանքները առանց լարվելու, մասնակիցները դարձել են կրկնակի ագրեսիվ միմյանց հանդեպ։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մտավոր հոգնածությունը չափելի ազդեցություն է գործում վարքի վրա, եւ որ հոգնածության որոշակի աստիճանում մարդիկ ավելի մեծ հավանականությամբ են իրենց թշնամաբար պահում»,- նշել են գիտական աշխատանքի հեղինակները։

Գիտնականների խոսքով՝ արդյունքները գիտական հիմք են տալիս ռուսական «утро вечера мудренее» (օրը կբացվի՝ բարին հետը) ասացվածքի համար, քանի որ մետաբոլիկ հյուծումը ուղեղի որոշ հատվածներում իսկապես անդրադառնում է որոշումների ընդունման որակի վրա եւ ստիպում մարդուն ընտրություն կատարել, որը հակասում է իր սեփական շահերին։