Ընթերցանությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի երկու հատվածների աշխատանքի վրա. NeuroImage
Advertisement 1000 x 90

Ընթերցանությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի երկու հատվածների աշխատանքի վրա. NeuroImage

Լունդսի համալսարանի Լեզուների եւ գրականության կենտրոնի գիտնականները պարզել են, որ ընթերցանությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի երկու հատվածների՝ առաջնային քունքային հատվածի եւ Գեշլի ծալքի (լսողական ընկալման կենտրոն) աշխատանքի վրա։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage ամսագրում։

Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել հազարավոր կամավորների ուղեղի սքանավորման արդյունքում։ Այն պարզել է կարեւոր տարբերություններ ուղեղի ձախ կիսագնդի երկու հատվածներում, որոնք կարեւոր դեր են խաղում լեզվի մշակման հարցում։ Այդ գոտիներից մեկը առաջնային քունքային հատվածն է, որը պատասխանատու է իմաստների ասոցիացիաների եւ դասակարգման համար։ Ընթերցանություն սիրող մարդկանց մոտ ուղեղի այդ հատվածը ավելի ծավալուն է եղել։ Այդ մեծացումը նպաստում է բառերն ավելի լավ հասկանալուն։

Երկրորդ գոտին Գեշլի ծալքն է, որը մասնակցում է լսողական ընկալմանը եւ «հնչյունաբանական իրազեկությանը»՝ լսելու եւ հնչյուններով բանավոր մանիպուլացնելու իմացությանը խոսակցականի շրջանակում։ Այդ հատվածը օգնում է նաեւ ճիշտ հարաբերակցել տառերը եւ հնչյունները, ինչը կարեւոր է ուշադիր ընթերցանության համար։ Հետազոտությունը ցույց է տվել, որ շատ կարդացող մարդկանց մոտ ուղեղի լսողական կեղեւը պարունակում է ավելի շատ միելին, ինչն արագացնում է տեղեկության փոխանցումը նյարդային հյուսվածքներով։