Քունն օգնում է պայքարել վիսցերալ ճարպերի դեմ. Eating Well
Advertisement 1000 x 90

Քունն օգնում է պայքարել վիսցերալ ճարպերի դեմ. Eating Well

Որակյալ քունը բարելավում է մարզումների արդյունավետությունը, ինչպես նաև նորմալացնում է նյութափոխանակությունը և սննդային վարքը կարգավորող հորմոնների մակարդակը։ Այս էֆեկտներն օգնում են արագ ազատվել վիսցերալ ճարպերի դեմ, որոնք շրջապատում են ներքին օրգանները: Այս մասին Eating Well-ին տված հարցազրույցում խոսել են ամերիկացի դիետոլոգներ Ջոաննա Կացը և Մաշա Դևիսը։
Մասնագետների կարծիքով՝ ներքին օրգանների ճարպը ոչ միայն «էներգիայի պահուստ» է, այլ լուրջ սպառնալիք առողջության համար։ Դրա ավելցուկային քանակությունը մեծացնում է այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպես շաքարախտը, սրտի հիվանդությունը և դեմենցիան: Որպես կանոն, այս տեսակի ճարպը կարող է կրճատվել պատշաճ սնուցման և վարժությունների միջոցով, սակայն որակյալ հանգստի բացակայությունը կարող է ի չիք դարձնել ձեր ջանքերը:

Սննդաբան Կացը նշել է, որ քնի պակասը խախտում է քաղցը կարգավորող հորմոնների հավասարակշռությունը, ինչպիսիք են գրելինը և լեպտինը, ինչը հանգեցնում է շատ ուտելու և ճարպերի կուտակման։ Բավականաչափ քունը՝ յոթից ինը ժամ տևողությամբ, օգնում է կանխել այս գործընթացները:

Քրոնիկ սթրեսը կարող է խթանել մեկ այլ հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը: Դրա ավելցուկը հանգեցնում է էմոցիոնալ գերսնման և գոտկատեղի մեծացման: Սակայն, կանոնավոր հանգիստը, մաքուր օդում զբոսանքները և մեդիտացիան արդյունավետորեն նորմալացնում են հորմոնալ մակարդակը՝ օգնելով պահպանել բարեկազմ կազմվածքը:

Հանգիստը և քունը նաև բարելավում են ձեր մարզումների արդյունավետությունը՝ ձեր մարմնին բավական ժամանակ տրամադրելով վերականգնելու և նպաստելով ճարպերի ավելի արդյունավետ այրմանը: Բժիշկ Դևիսը նաև նշել է, որ քնի կայուն ռեժիմն արագացնում է նյութափոխանակությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի խանգարումներ ունեցող մարդիկ օրական 55 կալորիա ավելի քիչ են այրում, քան նրանք, ովքեր կանոնավոր ռեժիմ են պահպանում: