Բլոգեր Տիգրան Քոչաչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադրություն: Մոտենում են ադրբեջանցիների, այսպես կոչված, Խոջալուի օրերը:
Այս տարի նրանք որոշել են առավելագույնս լոմել հայկական օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվներ, փորձելով քանակ ապահովել: Ու լավ առաջ են գնացել այդ գործում ջարդելով մալալետկա երեխաների հաշիվները:
Որպեսզի դուք էլ մալալետկեքի օրը չընկնեք, այս քանի օրը առանձնապես ուշադիր եղեք:
ա. Որևէ թեստի (test ) մի մասնկացեք:
բ. Որևէ ափլիքեյշնում (application) մի գրանցվեք:
գ. Որևէ անծանոթ լինկի վրա մի սեղմեք, հատկապես եթե ուղարկված է անձնական հաղորդագրությունով:
դ. Կապեք ձեր հաշիվը ձեր հեռախոսահամարի հետ:
Հավատացեք օգնում է: Հակառակ դեպքում «հաճույք» կունենաք ձեր հաշվի գլխավոր նկարում տեսնել Ռամիլ Սաֆարովին կամ դրա տիպի մի «վաստակավոր» տղու»: