ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20 մ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: