Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 13 մարզիկ
Advertisement 1000 x 90

Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 13 մարզիկ

Հրաձգության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկով:

Այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Մեծահասակներից կմրցեն Հրաչիկ Բաբայանը (հրացան), Սուրեն Բերյանը (հրացան), Քրիստիան Լաուրենը (հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ): Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հայկ Բաբայանը (հրացան), Նարեկ Ադամյանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան), Ալլա Պողոսյանը (հրացան), Հովհաննես Խաչատրյանը (վազող թիրախ), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ):

Հավաքական թիմը մրցավայր կմեկնի մարտի 6-ին: Այս տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Մարիբոր քաղաքում: