Հրդեհ է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում: Ներկայում հրդեհը տեղափակված է:
Բռնկել է Թբիլիսիի կենտրոնի Ազատության հրապարակում գտնվող շենքի ծխնելույզը: Տեղում մոբիլիզացվել են ինը հրշեջ հաշվարկներ: «Ընդամենն այրվել է տանիքի 20-30 քառակուսի մետր տարածք: Իրականացվել է շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանում: Տեղում աշխատում են ինը հրշեջ մեքենաներ: Ոչ ոք չի տուժել: Հրդեհն արդեն տեղափակված է»,-ասել է «112» գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Պիլաուրին: