Նուշիկյան ասոցացիայի նախագահ, «Բուրմունք» խանութների սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նեղսրտել է ՀՀԿ-ից։ Ինչպես հայտնի է մինչև վերջերս նա հայտարարում էր, որ առաջադրվելու է ռեյտինգային ցուցակով, սակայն պարզվեց, որ նա չի առաջադրվելու։ Այդ հարցում մեծ է եղել Գագիկ Բեգլարյանի դերակատարումը, ով Սերժ Սարգսյանի մոտ հետևողականորեն լուրեր է տարածել, որ Նուշիկյանը Կենտրոնում էլեկտորատ չունի և անցած ընտրություններին վարչական ռեսուրսի միջոցով է պատգամավոր դարձել։ Իր հերթին Նուշիկյանն է որոշ շրջանակներում արտահայտվել, որ այնպես չէ, թե Բեգլարյանները հեղինակություն են վայելում, նրանց համար էլ նույն ռեսուրսն է կրառվելու։
Հիշեցնենք, որ այս ընտրություններին Կենտրոն համայնքում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուն լինելու է Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը։ Իսկ Նուշիկյանը մեր տեղեկություններով կաջակցի ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին, որը Ծառուկյան դաշինքով առաջադրվելու է Կենտրոնից։
Ի դեպ, նախորդ ընտրություններին Զուրաբյանը ի հեճուկս Խաչատուր Սուքիասյանի հետ մտերմության, աջակցեց Նուշիկյանին, վերջինս երևի թե պարտքն է վերադարձնում։