արժայում տեղի են ունենում ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 2 ժամ տևած պարտիայի 43-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Այս տուրից հետո մրցաշարային աղյոսակը շարունակում են գլխավորել Մաքսիմ Լագրավը և Շախրիար Մամեդյարովը, ովքեր ունեն 3,5 միավոր:
Արոնյանն ունի 2,5 միավոր և 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը իսպանացի Վալյեխոն է: