Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: Ինչպես հաղորդում է Էլթոն Ջոնի հիմնադրամը, երեկույթը կանցկացվի փետրվարի 26-ին, որին մասնակցություն կունենա նաև հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆուրնիշը:
«Մեզ համար բավական է միայն տեսնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման տեմպերը 1990-ականների կեսերին Ռունադայի ցեղասպանությունից հետո, որպեսզի հասկանանք մարդու իրավունքների կոպիտ խախտումների և վայրագությունների ու հանրային առողջության ճգնաժամի կապը: Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության և այսօր սոցիալական կյանքի վրա այդ ամենի ազդեցության մասին»,- ասել է Էլթոն Ջոնը: