Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել Վալենտինա Տերեշկովայի և Եղիսաբեթ 2-րդի հանդիպման տեղեկությունը
Advertisement 1000 x 90

Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել Վալենտինա Տերեշկովայի և Եղիսաբեթ 2-րդի հանդիպման տեղեկությունը

Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանել մարտին Պետական դումայի պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հնարավոր հանդիպման մասին խոսակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Թագուհու օրակարգը կհաստատվի մոտակա ժամանակահատվածում»,- հաղորդել են Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը ևս հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Մեծ Բրիտանիայի թագուհու և Վալենտինա Տերեշկովայի հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ խոսել է ՌԴ Պետական դումայի ստորին պալատի մամուլի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Դուման Լոնդոնի գիտությունների թանգարանի տնօրեն Իանա Բլետչֆորդից մարտի 13-16-ն առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային նվիրված ցուցահանդես անցկացնելու առաջարկ է ստացել: Նա նաև դիտարկում է Վալենտինա Տերեշկովայի ևԵղիսաբեթ թագուհու հանդիպում կազմակերպելու հարցը»,- ասել է Վոլոդինը:

Ավելի վաղ 2017թ. հայտարարվել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի գիտության ու կրթության օր:

Լուսանկարը՝ Globallookpress-ի



Նման նյութեր