
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պորտուին»:
Արդեն 27-րդ րոպեին պորտուգալական թիմը մնացել է 10 ֆուտբոլիստներով. ընդամենը 2 րոպե առաջ դեղին քարտ ստացած Ալեքս Տելեսը 2-րդով հեռացվել է խաղադաշտից:
Հաշիվը բացվել է 72-րդ րոպեին. փոխարինման մտած Մարկո Պյացան գրավել է Իկեր Կասիլյասի դարպասը:
73-րդ րոպեին փոխարինման մտած Դանի Ալվեշը 1 րոպե անց կրկնապատկել է հաշիվը:
«Յուվենտուսը» «Պորտուին» կհյուրընկալի մարտի 15-ին: