Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»: Միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նա twitter-ի էջում գրել է. «Ուրախ եմ վերադառնալ մանկության երկիր: Շատ ուրախ եմ գոլի հեղինակ դառնալու համար: Տխրել եմ դաշտը շուտ թողնելու համար: Խաչենք մատերս»:
Մխիթարյանը twitter-ում նաև շնորհակալություն է հայտնել իրեն գոլային փոխանցում կատարած Խուան Մատային: