hraparak.am-ը գրում է. «Որ Վիգեն Սարգսյանին ասում են՝ խելոք է, իզուր չեն ասում։ Այնպիսի քայլեր է անում, որ ոչ մի ծնող անգամ չի բարձրաձայնի՝ ինչու ես այդպես անում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կառավարությանը ներկայացրել է մի փաստաթուղթ, որի բովանդակությունը սա է՝ «Առողջ զինվոր` առանց ծխախոտի»։
Նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:
Ո՞ր ծնող կարող է ասել․ որ վատ է, ո՞ր ծնող իր երեխայի առողջության մասին չի մտածում։ Բայց փաստն այն է, որ այդ պարտականությունն էլ՝ եթե ընկած չէր, ընկնելու է ծնողի վրա։
Էլի ծխողը ծխելու է, արգելքի դեպքում չծխողի մոտ էլ է ցանկություն առաջանալու ծխել, որովհետև արգելված պտուղը քաղցր է լինում։ Հետո էլ մի ավելորդ անգամ հիշեցնեմ՝ ո՞ր ծնողը «երեխու պայոկի մեջ» ծխախոտ չի դնում, եթե երեխան ծխող է լինում։ Ա՜յ եթե հնարավոր լիներ ծնողի ձեռից այդ փողն էլ վերցնել, ուղղել ավելի կարևոր բաների վրա, դա ուրիշ․․․»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: