Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ու նրա կինը՝ Ամալ Քլունին, համաձայնել են որոշակի սահմանափակումներ մտցնել իրենց ճամփորդություններում՝ Ամալի հղիության հետ կապված։
55-ամյա Ջորջ Քլունին ու 39-ամյա փաստաբան Ամալ Քլունին վերջերս հաստատեցին, որ սպասում են զույգ երեխաների։
Ջորջ Քլունին ֆրանսիական Paris Match-ին ասել է, որ Ամալը կլինի առավել զգուշավոր, քանի որ իրենք սպասում են իրենց առաջին զույգ երեխաներին։
«Մենք որոշել ենք լինել առավել պատասխանատու ու խուսափել վտանգից։ Ես այլևս չեմ գնա Հարավային Սուդան կամ Կոնգո, Ամալն այլևս չի գնա Իրաք ու կխուսափի այն վայրերից, որտեղ նա գիտի, որ իրեն չեն ողջունում»,- ասել է Քլունին։