
justjared.com-ը այսպես է ներկայացնում մեր հայրենակից՝ դերասանուհի Անժելա Սարաֆյանին.
«Փետրվարի 21-ին, Ուեսթ Հոլիվուդում տեղի է ունեցել Vanity Fair-ի և L’Oreal Paris-ի կազմակերպած միջոցառումը, որին մասնակցել է նաև Westworld ֆիլմից հայտնի Անժելա Սարաֆյանը:
33-ամյա դերասանուհին ներկայացել է կրքոտ սպիտակ զգեստով Celia Kritharioti-ից, որը կողքերից եղել է թափանցիկ և Stuart Weitzman կոշիկներով։ Զարդերից կրել է օղեր, դիմահարդարումը աչքի է ընկել նուրբ երանգներով: Նշենք, որ այս միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի, նախորդելով Օսկարի մրցանակաբաշխությանը»: