Ինչպես ճշտել է հրատարակությունը, վերջերս դե Նիրոն չի զսպել կուտակված զայրույթը, երբ կնոջ հետ այցելել էր Նյու Յորքի Մանհեթենի շրջանի բարերից մեկը: «Ես ստիպված չէի լինի շարունակել նկարահանվել գարշելի ֆիլմերում, եթե դու չվատնեիր իմ բոլոր փողերը»,- հայտարարել է նա կնոջը բոլորի ներկայությամբ:
Ռոբերտ դե Նիրոն նկարահանվել է գրեթե 100 ֆիլմերում և ավելի քան 130 անգամ տարբեր մրցանակների անվանակարգվել կինոյի բնագավառում: «Օսկար» մրցանակը նա ստացել է երկու անգամ՝ 1974 թվականին «Կնքահայր 2» ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար և 1980 թվականին՝ «Կատաղած ցուլը» կինոնկարում խաղացած գլխավոր դերի համար:
Մյուս ֆիլմերի թվում նրա առավել հայտնի աշխատանքներն են «Եղնիկների որսորդը» (1978 թ.), «Մի անգամ Ամերիկայում (1984 թ.), «Գոտեմարտ» (1995 թ.), «Ռոնինը» (1998 թ.) ֆիլմերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: