Զաքիր Հասանովը ավելի սովոր է վաշտի հրամանատարի դերին. Արծրուն Հովհաննիսյան. news.am
Advertisement 1000 x 90

Զաքիր Հասանովը ավելի սովոր է վաշտի հրամանատարի դերին. Արծրուն Հովհաննիսյան. news.am

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը լիովին ապատեղեկատվություն է համարել «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի հերթական հաղորդագրությունը:

«Ծիծաղելի է ամեն օր դիվերսիաներ մոգոնել, և «խիզախորեն» զեկուցել «հակամիջոցների» մասին»,- ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցերի հրապարակումները:

«Եթե շեղվենք համանման հաղորդագրությունների ապրիորի անհեթեթ բովանդակությունից, ապա նախարարի վարքագիծը կարելի է առնվազն տարօրինակ համարել: Ուրվական «դիվերսանտներին» հետ մղելու համար նա ցանկացել է վաշտի հրամանատարի դերում հանդես գալ, ինչին, ըստ երեւույթին, նա ավելի սովոր է, քան նախարարական պաշտոնին»,- նշեց մամուլի քարտուղարը:



Նման նյութեր