
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցելու է ռուսական «Ռոստով»-ի հետ: Մյուս զույգերը կազմեցին` «Սելտա» – «Կրասնոդար», ԱՊՕԷԼ – «Անդերլեխտ», «Շալկե 04» – «Բորուսսիա Մյոնխենգլադբախ», «Լիոն» – «Ռոմա», «Օլիմպիակոս» – «Բեշիկթաշ», «Գենտ» – «Գենկ», «Կոպենհագեն» – «Այաքս»:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 9-ին, պատասխանները` մարտի 16-ին։