Շարժայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Արոնյանի մրցակիցն էր Իսպանիան ներկայացնող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը: 48 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ:
Մրցաշարի 6-րդ տուրում միայն 2 պարտիա ունեցան հաղթական ավարտ. Յան Նեպոմնյաշչին ու Ռիչարդ Ռապորտը հաղթեցին համապատասխանաբար Լի Չաոյին և Ալեքսանդր Ռևազանցևին:
6 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 3-7-րդ հորիզոնականները:
Լևոն Արոնյանն ունի 3 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը: Կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Ռիչարդ Ռապորտը: