Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան Արցախի համար պատերազմ սկսելու կոչ է արել. armtimes.am
Advertisement 1000 x 90

Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան Արցախի համար պատերազմ սկսելու կոչ է արել. armtimes.am

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան Հայաստանի հետ պատերազմ սկսելու կոչ է արել:

«Մեր հողերն օկուպացված են, և մենք մարդկային կորուստներ ենք կրում: Եկեք հետ գրավենք մեր հողերը: Ու՞մ ենք մենք սպասում: Այսպես թե այնպես ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն 25 տարի է Միլլի մեջլիսի պատգամավոր եմ, և մենք միայն խոսում ենք: Մեր երեխաներից դեռ որքա՞նը պետք է մեռնի: Ինչքա՞ն մայր պետք է արցունք թափի»,‐ այսօրվա լիագումար նիստի ժամանակ ունեցած ելույթում ասել է Խանլարովան, ապա հավելել,‐ «Մենք ի՞նչ է պետք է որևէ մեկից թույլտվություն վերցնենք մեր իրավունքըպաշտպանելու համար: Եթե իմ տան վրա հարձակվել են, ես որքա՞ն պետք է լռեմ: Ես խաղաղասեր մարդ եմ, չեմ ցանկանում պատերազմ, բայց մենք պետք է
հետ վերադարձնենք մեր հողերը»:



Նման նյութեր