Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը Instagram-ի էջում տեղեկացրել էր, որ կինոսերները Թերի Ջորջի նոր աշխատանքը գնահատելու հնարավորություն կունենան 2017-ի ապրիլի 21-ից: Այդուհանդերձ, ֆիլմի անձնակազմը չի դադարում լսել գովասանքի խոսքեր:
Էսրայիլյանն Instagam-ում ցուցադրել է լուսանկար, ուր աշխարհահռչակ Շերը գրառում է կատարել. «Պատմություն. թուրքերի կողմից՝ Հայոց ցեղասպանություն: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել է երգչուհին:
«Շնորհակալ ենք մեր հիասքանչ ընկերոջը մեզ աջակցելու և ճշմարտությունն ասելու համար»,- մեկնաբանել է Էսրաիլյանը: