
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուրալ»-ն անակնկալ հաղթանակ տոնեց:
Առաջին խաղակեսից հետո «Կրասնոդար»-ը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում «Ուրալ»-ը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Հետխաղյա 11-մետրանոց հարվածներ իրացնելիս ավելի դիպուկ գտնվեց «Ուրալ»-ը:
Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մեկնարկային կազմում չէր, բայց փոխարինման մտավ 83-րդ րոպեին և անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: