
Երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանն անընդունելի է համարում Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովայի կոչերը:
Armtimes.com‐ի հետ զրույցում Սյուզան Մարգարյանն ընդգծեց, որ նման հայտարարությունը հարիր չէ արտիստին և հատկապես կնոջը:
«Նա պատգամավոր է, և գուցե նրան նման բաներ ասելու իրավունք է վերապահվում, բայց կարծում եմ, որ շատ սխալ մոտեցում է, նման կոչը որեւէ լավ բանի չի բերի, առավել ևս կարծում եմ, որ կնոջ կոչ չէ դա: Ես ինքս ամեն կերպ դեմ եմ պատերազմներին»,‐ ասաց նա: