Որքան են Հայաստանի բանկերը ծախսում գովազդի վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան են Հայաստանի բանկերը ծախսում գովազդի վրա

Հայաստանյան 17 առևտրային բանկերը միասին 2016 թվականի ընթացքում գովազդի վրա ծախսել են 3 մլրդ 682.3 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է B4B PRO համակարգը՝ հիմնվելով բանկերի՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունների վրա։

2015 թվականի համեմատ՝ բանկային գովազդի ծավալն աճել է 357.1 մլն դրամով կամ 10.7%-ով։ Բանկերից 6-ը նվազեցրել են գովազդին ուղղվող գումարները, 11-ը՝ ավելացրել։

Բացարձակ առումով՝ գովազդային ծախսերն ամենից շատ ավելացրել են Ամերիաբանկը (204.4 մլն դրամով) և Հայէկոնոմբանկը (195.4 մլն դրամով)։ Իսկ տոկոսային առումով տպավորիչ է Մելլաթ բանկի ցուցանիշը։ 2016 թվականին բանկը գովազդին հատկացրել է 26.6 մլն դրամ՝ 2015 թվականի 590 հազարի դիմաց, ինչը վկայում է բանկի՝ հայաստանյան շուկայում դիրքերն ամրապնդելու մտադրությունների մասին։

Գովազդային բյուջեների մեծությամբ 3 բանկերին բաժին է ընկնում բանկային գովազդի կեսը։

Խոշորագույն գովազդատուն Ամերիաբանկն է, որը 2016 թվականին գովազդին և շուկայավարմանն ուղղել է ավելի քան 631 մլն դրամ (ընդհանուրի 17.1%-ը)։ Արդշինբանկը երկրորդն է. այն 95.5 մլն դրամով նվազեցրել է գովազդային բյուջեն և հասցրել 600.1 մլն դրամի (16.3%), իսկ երրորդ տեղում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն է՝ 568.2 մլն դրամ (15.4%)։

Գովազդային բյուջեների չափերով առաին հնգյակի մեջ են մտնում նաև Հայէկոնոմբանկը (492.1 մլն դրամ) Կոնվերս բանկը (382.9 մլն դրամ)։

b4b.am