
Shamshyan.com-ի տեսանյութում Քուչակ գյուղի բնակիչ Վարուժան Գրիգորյանը պատմում է, որ առավոտյան մտնելով գոմ՝ նկատել է, որ Ծաղիկ կովը երկգլխանի հորթ է ծնել։ «Առաջին դեպքն է, որ գյուղում երկգլխանի հորթ է ծնվել, սակայն մի քանի ժամ հետո սատկել է»։ Գյուղացիները, իմանալով այդ մասին, զարմանում էին և կատակով ասում. «Ծնված հորթին անվանակոչել ենք Մեծ և Կրտսեր Ալիևներ»։