Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը կազմել է աշխարհի ամենահայտնի 10 հայերի
ցանկը: Ցանկում ներառված են աշխարհի տարբեր ծայրերում գործունեություն ծավալած և հռչակ ձեռք բերած
հայերը: Պարբերականը հիշեցրել է, որ հայկական սփյուքը կազմում է շուրջ 10 մլն մարդ, ինչը 3 անգամ գերազացում է Հայատանի բնակչության թվաքանակը:
Ամենահայտնի հայերի ցանկը գլխավորում է 68-ամյա երգչուհի եւ դերասան Շերիլին Սարգսյանը (Շեր), ում հայրը եղել է հայ: Շերը
բազմիցս է խոսել հայկական արմատներին իր կապվածության մասին, իսկ օրերս «Թվիթեր»ի իր միկրոբլոգում պատմել էր Հայոց
ցեղասպանության և իր տատիկի պատմության մասին:
Քիմ Քարդաշյանը՝ 34-ամյա ամերիկյան աստղը, հայտնի է դարձել իր ռեալիթիշոուի և «պրոֆեսիոնալ սելֆիների» միջոցով: Նա վերջերս է եղել Հայաստանում, ծանոթացել իր արմատներին և հանդիպել Հայաստանի վարչապետի հետ:
Անդրե Աղասին 44-ամյա հայտնի թենիսիստ է, ում հայրը եղել է հայ, իսկ մայրը` իրանական ծագումով ամերիկուհի: Աղասին իր մարզականկարիերայի ընթացքում արժանացել է 8 «Մեծ սաղավարտ»-ի:
Շառլ Ազնավուրը 90-ամյա աշխարհահռչակ երգիչ է և դերասան: Ազնավուրյանների ընտանիքը Ֆրանսիայում բնակություն է հաստատել 1915 թվականից հետո: Հենց Ֆրանսիայում էլ Շառլը մեծ համբավ է ձեռք բերել` նկարահանվելով ավելի քան 60 ֆիլմերում, ինչպես նաև գրել ևկատարել է հարյուրավոր երգեր:
Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է 2004 թվականից: 65-ամյա Լավրովը ծնվել է Մոսկվայում: Նրա հայրը հայ է, մայրը` ռուս:
Քըրք Քըրքորյանը հայտնի բիզնեսմեն է: 97-ամյա Քըրքորյանը Tracinda ընկերության գործադիր տնօրենն է, և նրա կարողությունը
գնահատվում է շուրջ 4 մլրդ դոլար:
Ալեն Պրոստը «Ֆորմուլա-1» ավտոարշավի մրցումների քառակի չեմպիոն է: 60-ամյա Պրոստի տատն ու պապը հայեր էին, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին տեղափոխվել էին Ֆրանսիա:
Սերժ Թանկյանը System Of A Down ռոքխմբի հայտնի մեներգիչն է, ում նախնիները Հայոց ցեղապսանությունը վերապրածներ են: Թանկյանը բազմաթիվ նախաձեռնություններով է հանդես եկել` նպաստելով Ցեղասպանության հարցի բարձրաձայնմանն ու ճանաչմանը:
Դեյվիդ Դիկինսոնը 73-ամյա բրիտանացի հնավաճառ և հեռուստավարող է, ում մայրը եղել է հայ: Նրան որդեգրել են Ջիմ և Ջոյս
Դիկինսոնները, և միայն 12 տարեկանում է Դեյվիդն իմացել, որ որդեգրված է: Նա երբեք չի հանդիպել իր կենսաբանական մորը, թեև նրա հետ նամակագրական կապի մեջ է եղել մինչև վերջինիս մահը:
Էնդի Սերկիսը 50-ամյա դերասան է, ով գլխավորապես հայտնի է «Մատանիների տիրակալը» և «Հոբբիթ» ֆիլմում խաղացած դերով, որտեղ մարմնավորել է Գոլումին: Նրա իրական ազգանունը Սարգսյան է եղել, որը դերասանը հետագայում փոխել է Սերկիսի: