Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը աճեցնելուն զուգահետ ադրբեջանցիները փորձում են իրենց ոճին բնորոշ ապատեղեկատվություն տարածել համացանցում: Նրանք հայկական անուն-ազգանուններով ֆեյսբուքյան էջեր են բացում, ապա նյութեր են տարածում` ամեն անգամ ներկայացնելով իբր հայկական կողմի կրած կորուստների թիվը կամ այդ փաստն «ապացուցող» տեսանյութեր:
Այսօր նույնպես ադրբեջանցիները տեսանյութ էին տարածել, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ: Սակայն իրականում տեսանյութը բեմադրություն է և այնքան վատ է մոնտաժված, որ երևում են ինչպես նկարահանման վայրի հետևում գտնվող լուսավոր քաղաքը, այնպես էլ ադրբեջանցի զինվորների անտաղանդ խաղը:
Նշված՝ անհաջող մոնտաժված տեսանյութը կարող եք դիտել ստորև, սակայն մեր կողմից մոնտաժված տարբերակով:
Ավելի մանրամասն՝ asekose.am