Ըստ նոր կանխատեսումների այս տարի սպասվում է ցորենի բերքի քանակի անկում 2016թ.ի ռեկորդային մեծ քանակի բերքահավաքից հետո:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնային ինդեքսն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ գների աճ է արձանագրում, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների բարձրացմամբ: Փետրվար ամսվա համար գնային ինդեքսը կազմել է 175.5, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տարում և հունվար ամսվա ցուցանիշից աճել է 0.5%-ով: Հացահատիկի ինդեքսը բարձրացել է 2,5 միավորով հունվար ամսվա ցուցանիշի համեմատ, ինչy պայմանավորված է ցորենի, եգիտապացորենի և բրնձի գների աճով:
ՊԳԿ-ի պարենի գնային ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: Փետրվար ամսին արձանագրվել է 5 մթերքներից 4-ի գների աճ: Ըստ ինդեսքի նվազել է միայն ձեթի գինը, ինչը պայմանավորված է պալմայի յուղի պահանջարկի կրճատմամբ, ինչպես նաև Բրազիլիայում և Արգենտինայում սոյայի բերքահավաքայի բարձր կանխատեսումներով: Մսի գնային ինդեքսը բարձրացել է 1.1%-ով՝ պայմանավորված տավարի մսի գնի աճով: Կաթնամթերքի գնային ինդեքսը բարձրացել է աննշան՝ կարագի և կաթի փուշու գնի աճով կանխատեսված: Շաքարավազի գնային ինդեքսը փետրվարի ամսին բարձրացել է 0.6%-ով, ինչն էլ պայմանավորված է Եվրոպական միության երկրներում շաքարեղեգի ցանքատարածության ավելացմամբ:
2017թ.ի վաղ կանխատեսումները
Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է ցորենի համաշխարհային արտադրության վերաբերյալ առաջին կանխատեսումները՝ նշելով 744.5 միլլիոն տոննա, ինչը 1.8 տոկոսով ավելի ցածր է, քան 2016 թվականի ցուցանիշը:
Ըստ §Հացահատիկի առաջարկի և պահանջարկի ուսումնասիրության¦ Հարավային Ամերիկայում կրճատվել է հացահատիկի արտադրությունը, ինչը փոխարինվել է բարձարժեք մշակաբույսերի արտադրությամբ: Ռուսաստանի դաշնությունում, ԵՄ-ում, Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում հացահատիկի արտադրության ծավալները շարունակում են նույնը մնալ:
Ըստ ՊԳԿ-ի տվյալների հացահատիկի պահանջարկի և առաջարկի ընդհանուր վիճակը 2016/2017թթ.ի համար շարունակում է մնալ կայուն: Ակնկալվում է, որ բնակչության կողմից ցորենի սպառման ծավալները այս տարի կաճեն 1.1%-ով այն դեպքում, երբ որպես անանսակեր այն կմեծանա 6%-ով: Ըստ կանխատեսումների ցորենի համաշխարհային պահուստները կմեծանան 6.6%-ով կամ 15 միլիոն տոննայով՝ հասնելով 240 միլիոն տոննայի: 2016/2017 թվակաների համար հացահատիկի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կկազմի 393 միլիոն տոննա, ինչը նշանակում է՝ այն նախորդ տարվա համեմատ մի փոքր կնվազի: