«Կասպերսկի լաբորատորիան» ներկայացրել է հայ երեխաների ինտերնետային այցելությունների վիճակագրությունը: Լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետազոտությունների և սպառնալիքի գլոբալ կենտրոնի ղեկավար ՍերգեյՆովիկովը նշեց, որ ծնողներից շատերը չեն պատկերացնում, թե ինչ կայքեր են այցելում իրենց երեխաները:
«Հայ երեխաների շուրջ 87 տոկոսն օգտագործում է ինտերնետային հաղորդակցությունների միջոցներ: Երեխաները հիմնականում սոցիալական ցանցեր են այցելում»,- ասաց նա՝ հավելելով, որ նման վիճակագրությունը համապատասխանում է համաշխարհային ցուցանիշներին:
Նրա խոսքով՝ երեխաների շուրջ 22 տոկոսն այցելում են այնպիսի կայքեր, որտեղ անպարկեշտ բառեր պարունակող նյութեր կան, շուրջ 20 տոկոսը` ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի մասին կայքեր, իսկ համակարգչային խաղերի կայքերի այցելություններն էլ կազմում են շուրջ 17 տոկոս: Մնացած 16 տոկոսը՝ աուդիո, տեսահոլովակ, ծրագրային ապահովում, 15 տոկոսը՝ էլեկտրոնային առևտուր, 6 տոկոսը՝ էրոտիկա և պոռնոգրաֆիա, 5 տոկոսը՝ այլ կայքեր (զենք, բռնություն, աշխատանք և այլն):