«Կարաս» գինիները մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ են ստացել Գերմանիայում
Advertisement 1000 x 90

«Կարաս» գինիները մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ են ստացել Գերմանիայում

«Կարաս» գինիները մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ են ստացել Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում կայացած «Mundus Vini» 20-րդ համտես մրցույթում: «Mundus Vini»- ն գինի արտադրողների համար աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է: Այս մասին տեղեկացրին «Տիեռաս Դե Արմենիա» ՓԲԸ-ից:

2017թ, փետրվարի 23-ից 26-ը Նոյշտադտում ներկայացվել են 6200 տեսակի գինիներ աշխարհի 150 գինեգործական շրջաններից: Մրցույթի ժյուրին բաղկացած է եղել 44 երկրների մոտ 200 փորձագետներից:

«Mundus Vini» 20-րդ մրցույթում մեծ ուշադրության են արժանացել ներկայացված «Կարաս» գինիները:

«Կարաս» Հնեցվածը (Reserve) ստացել է ոսկե մեդալ, իսկ «Կարաս» Կարմիրը և «Կարաս» Սպիտակը ստացել են արծաթե մեդալ: