Մալայզիայի իրավապահ մարմինները չեն կասկածում, որ Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը, սպանվել է կանխամտածված: Ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարի այս հայտարարությունը մեջբերում է The New Straits Times թերթը:
«Մենք ունենք որակյալ փորձագետներ, որոնք պարզել են մահվան պատճառը: Կատարվող հետաքննությունը՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հաշվառմամբ, հաստատում է ԿԺԴՀ-ի քաղաքացու սպանության փաստը»,- ընդգծել է նա ի պատասխան հյուսիսկորեական կողմի այն պնդման, թե Կիմ Չեն Նամն իբր մահացել է շաքարախտի ֆոնին սրտի անբավարարության հետևանքով:
Փենյանում «կարող են ասել ինչ կամենան, բայց փաստերը մնում են փաստեր»,- հավելել է Հալիդ Աբու Բաքարը:
Նախօրյակին ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի նախկին տեղակալ Լի Դոն Իրը, որը գլխավորում է Հյուսիսային Կորեայի՝ մի քանի օր առաջ Քուալա Լումպուր ժամանած դիվանագիտական պատվիրակությունը, պնդել է, թե «նա չի թունավորվել, այլ մահացել է բնական պատճառներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: