«Ես ժամացույցի մեխանիզմի նման եմ ապրում, ռոմանտիկան տեղ չունի իմ կյանքում». Վարուժան Բաբաջանյան. past.am
Advertisement 1000 x 90

«Ես ժամացույցի մեխանիզմի նման եմ ապրում, ռոմանտիկան տեղ չունի իմ կյանքում». Վարուժան Բաբաջանյան. past.am

Past.am-ը շարունակում է քաղաքական գործիչներին կտրել ընտրական թոհուբոհից ու փորձել նրանց ուրիշ կողմից բացահայտել՝ բլից հարցերի միջոցով:

Այս անգամ մեր թիրախում ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզի ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանն է:

Ձեր օրն սկսվում է

– Սուրճով:

Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Ծեր եմ արդեն՝ նման հարցի պատասխանելու համար:

Գեղեցիկը Ձեզ համար

– Կյանքն է: Որ ապրում ենք, արդեն գեղեցիկ է:

Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

– Աստծուն:

Կյանքում երբեք չեք ների

– Դավաճանությունը:

Ձեր ամենամեծ հիասթափությունը

– Շատ-շատ են:

Մի բան, որի համար շատ եք ափսոսել

– Ափսոսել եմ, երևի, կորցրած ժամանակիս համար:

Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը

– Ես ժամացույցի մեխանիզմի նման եմ ապրում, ռոմանտիկան տեղ չունի իմ կյանքում:

Երբ բարկացած եք

– Ես զուսպ մարդ եմ, չեմ բարկանում:

Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է

– Մակարդակ ունենա:

Եթե լինեիք ամենազոր

– Ես իմ զորությունից չեմ դժգոհում:

Հայրենիքը Ձեզ համար

– Բառերով չեմ ասի:

Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը

– Իմ ընկերները:

Ամենաշատը երազում եք

– Երազանքներիս փուլն անցել է արդեն:

Երբեք չեք փորձի

– Թմրանյութ:

Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար

– Նոյեմբերյան:

Միշտ վախեցել եք

– Դժվարանում եմ պատասխանել:

Մարդ, ով փոխել է Ձեզ

– Մարդ չէ, մարդիկ՝ իմ ընտանիքը:

Տանել չեք կարողանում, երբ

– Շատ են խոսում:

Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:

– Չէ էլի: ))

Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:

– Գարնան:

Իր, որ միշտ Ձեզ հետ է

– Բջջային հեռախոսս:

Երջանկության՝ Ձեր բանաձևը:

– Դեռ չեմ գտել:

Առանց ինչի՞ չեք կարող ապրել

– Աշխատանքի:

Ամենակարևորը կյանքում

– Առողջությունն է:

Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:

– Ինձ մոտ հաճախ են լինում այդպիսի պահեր:

Այս պահին կուզենայիք

– Խաղաղություն լիներ:

Ձեր գերագույն նպատակն այս կյանքում

– Ինձ թվում է՝ ես նպատակներիս հասած մարդ եմ, նոր նպատակ դեռ չեմ ձևակերպել:

Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:

– Հենց այս հարցին:

Եվ վերջում

– Ցտեսություն: ))

Ամբողջությամբ՝ past.am



Նման նյութեր