Ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դատարանի կողմից վճիռն արձակելուց անմիջապես հետո բլոգերը ձերբակալվել է:
Հուսեյնովն ավելի վաղ ձերբակալվել էր, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական վարչությունում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմինի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են: