Կարեն Կարապետյանը վստահ է՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք երկիր, որով հպարտանալու ենք
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանը վստահ է՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք երկիր, որով հպարտանալու ենք

ՀՀ կառավարությունը ձևակերպել է զարգացման ամբիցիոզ հորիզոն և վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի պետությունը, որով բոլորս հպարտանալու ենք: Այդ մասին ՀՀ վարչապետը նշեց Հայաստանի ազգային ագրարային պետական համալսարանում կրթաթոշակների հանձնման ժամանակ ունեցած իր ելույթում:

«Կառավարությունը՝ այսօրվա թիմը, ախտորոշել է մեր բոլոր ոլորտների խնդիրները, նեղ տեղերը, ձևակերպել տեսլական, թե ուր պետք է շարժվենք, ինչպես պետք է գնանք, ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք: Բավականին ռեալ, պրագմատիկ  նյութ ենք ներկայացրել, հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, մեր տարածաշրջանը, այն մարտահրավերները, որոնք կան, տրանսպորտային լոգիստիկան, որն ունենք, դրդում են մեզ, պահանջում, դարձնում հրամայական՝ լինելու խելացի և կիրթ: «Մենք ինչ անենք, պետք է անենք խելացի, գյուղատնտեսությունը` խելացի, IT-ն` խելացի, սպորտը` խելացի, պաշտպանությունը` խելացի, որևէ ոլորտ չկա, որտեղ կարող ենք թերանալ, մեզ թույլ տալ այստեղ կամ այնտեղ չլինել խելացի,  չլինել ժամանակակից ու կիրթ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

 



Նման նյութեր