Կարեն Կարապետյանի խորհրդականը սիրում է իրեն տեսանկարահանել և տեղադրել սոցցանցում. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանի խորհրդականը սիրում է իրեն տեսանկարահանել և տեղադրել սոցցանցում. hraparak.am

Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը յուրօրինակ PR արշավներ է իրականացնում:

Նա սիրում է իրեն տեսանկարահանել և այդ հոլովակները տեղադրել սոցցանցերում։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում կիսահայերեն, կիսառուսերեն, Ռուզաննա Խաչատրյանի և Սեյրան Օհանյանի Զատիկի տոնին հայտնի նախշերով գլխարկը գլխին Մհեր Տերտերյանը լուրջ-լուրջ սկզբից եղանակի տեսություն է անում, հետո անդրադառնում բիզնեսի պաշտպանությանը, «զակոններին, որ լյուբոյ ինվեստրին տրվում է հնարավորություն պաշտպանելու իրեն», կարևորում բիզնես օմբուդսմեն ունենալը։

«Բարի լույս, Երևանում եղանակը պարզ ա, բայց հանաք են անում մարդիկ, ասում են՝ Երևանի կենտրոնը չոռ է բռնել, մառախուղի պատճառով, որովհետև մառախուղը բավականին երկար մնում ա, ոչինչ ուր որա է կբացվի»։

Սա միակ տեսանյութը չէ, որ գտանք նրա ֆբ-ի էջում։ Վարչապետին անվճար խորհուրդներ տվող Տերտերյանը ամեն օր երթևեկելիս տեսաուղերձներ է ձայնագրում, որտեղ սկզբից խոսում է եղանակի մասին, հետո անդրադառնում որևէ տնտեսական խնդրի։

Այստեղ են ասել՝ «ամեն մեկը գժվում է յուրովի»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am



Նման նյութեր