Մոուրինյուն խոսել է Մխիթարյանի վերադառնալու ժամկետների մասին
Advertisement 1000 x 90

Մոուրինյուն խոսել է Մխիթարյանի վերադառնալու ժամկետների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սաութհեմփթոնի» և «Սենտ Էտյենի» հետ հանդիպումները:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը կարծում է, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի` «Չելսիի» հետ խաղում:

«Մխիթարյանը դեռ խաղից դուրս է, նա չի կարող մասնակցել «Բորնմութի» հետ խաղին: Հավատում եմ, որ հաջորդ շաբաթ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

armsport.am