Այսօր շատերի համար նախաճաշն անհասանելի ճոխություն է։ Վաղ առավոտյան վազում ենք աշխատանքի՝ հասցնելով միայն սուրճ խմել։ Marketium.ru կայքը գրում է, որ շատերը նույնիսկ ազատ օրերին չեն նախաճաշում՝ պատճառաբանելով, թե առավոտյան ուտելու ցանկություն չունեն։ Ներկայացնում ենք 10 պատճառ՝ լիարժեք նախաճաշելու համար։
Նախաճաշն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից
Այն մարդիկ, ովքեր սովորաբար բաց են թողնում նախաճաշը, 50 տոկոսով ավելի հաճախ են ավելորդ քաշի խնդիրներ ունենում։
Բարձրացնում է ինտելեկտուալ կարողությունները
Առավոտյան սննդի ընդունումը բարձրացնում է կենտրոնանալու մակարդակը, լավացնում հիշողությունը և այլ մտավոր կարողություններ։
Նախաճաշը լավագույն միջոցն է՝ ճիշտ սնվել սկսելու համար
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ամեն օր նախաճաշում են, ավելի քիչ են շեղվում սննդակարգից։
Արագացնում է նյութափոխանակությունը
Առավոտյան սնունդ օգտագործելը «միացնում» է օրգանիզմի աշխատանքը՝ նրան արթնացնելով քնից և դրանով իսկ արագացնելով նյութափոխանակությունն ու խթանելով ճարպերի այրման գործընթացը։
Նախաճաշող մարդիկ առավել քիչ են սթրեսի ենթարկվում
Լիարժեք նախաճաշն օգնում է օրգանիզմին հագենալ, ինչը նշանակում է, որ մի քանի ժամ անց ցանկություն չի առաջանա թխվածք կամ քաղցրավենիք ուտելու։
Լավացնում է ֆիզիկական կարողությունները
Լիարժեք նախաճաշի միջոցով օրգանիզմը ստանում է վիտամիններ և աննդարար նյութեր, որոնք օրգանիզմին էներգիա են հաղորդում։ Արդյունքում՝ ավելի ակտիվ և դիմացկուն եք դառնում։
Նվազեցնում է հիվանդությունների զարգացման հավանականությունը
Առողջ նախաճաշը նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Բարձրացնում է տրամադրությունը
Ապացուցված է, որ առավոտյան սննդի ընդունումը մարդուն երջանիկ է դարձնում։
Լավացնում է սրտի աշխատանքը
Առողջ սնունդը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Եվ… ամրացնում է ընտանեկան հարաբերությունները
Միասին նախաճաշելը ևս մեկ հնարավորություն է՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը