«Ներեք նրանց, մեր Սուրբ Նահատակներ, քանզի նրանք չեն հասկանում ինչ են անում…»
Advertisement 1000 x 90

«Ներեք նրանց, մեր Սուրբ Նահատակներ, քանզի նրանք չեն հասկանում ինչ են անում…»

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդում եմ Հայոց Ցեղասպանության թեմայի վրա անհաջող ղժիկները ու հասկանում եմ, որ ժամանակին թուրքերը քիչ են կոտորել:

Տաբու արած թեմաները ջարդելու ու անասնացնելու համար լավագույն մեթոդներից մեկը թեման ղժիկ սարքելն ա, ինչն էլ արդեն որերրորդ անգամ մեծ հաջողությամբ կիրառվում ա:

Ու համացանցային խամյակները առանց հասկանալու ու խորանալու մտնում ու ղժում են: Կայֆա, թռենդ ա :

Ընտանիք, պատմություն, մշակույթ լեզու, կրոն, Արցախ սաղ պետք ա ղժժացնել:

Զրկեք ազգին հիշողությունից, և այն կդառնա անասունների հոտ:
Չեմ հիշում՝ ով ա ասել, բայց ճիշտ ա ասել:

Ներեք նրանց, մեր Սուրբ Նահատակներ, քանզի նրանք չեն հասկանում ինչ են անում…»:



Նման նյութեր