
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկել են Եվրոպայի ձմեռային առաջնությունում:
Sղամարդկանց 800 մետր վազքում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը որակավորման փուլում գրանցեց 1:53.54 արդյունք և 24 մասնակցից գրավեց 23-րդ տեղը՝ չհաղթահարելով որակավորման փուլը: Տղամարդկանց 1500 մետրում Երվանդ Մկրտչյանը 20-րդ տեղում էր 3:54.30 արդյունքով:
Կանանց 400 մետր վազքում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Ամալիյա Ծառոյանը 56:07 արդյունքով որակավորման փուլում վերջին տեղում էր:
Եռացատկորդ Լևոն Աղասյանը չի մասնակցել եռացատկի որակավորման փուլին:
Վազորդ Գայանե Չիլոյանը կմեկնարկի մարտի 4-ին: