Էրդողանը Թուրքիայում ձերբակալված լրագրողին գերմանական լրտես է անվանել
Advertisement 1000 x 90

Էրդողանը Թուրքիայում ձերբակալված լրագրողին գերմանական լրտես է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին, որը ներկայումս ձերբակաված է Թուրքիայում, անվանել է գերմանական լրտես:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Էրդողանը Յուջելին մեղադրել է նաև մոտ մեկ ամիս Թուրքիայի գերմանական հյուպատոսությունում թաքնվելու մեջ:

Թուրք գերմանական հարաբերությունները Յուջելի ձերբակալության պատճառով վերջին օրերին ավելի են լարվել :

Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը փետրվարի 28-ին կանչվել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Այստեղ նրան հայտնել էին, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Բացի այդ, նշվել էր, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:

Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:



Նման նյութեր