Բավարիան անկասելի է, Բորուսիան հաղթեց գոլառատ խաղում. Բունդեսլիգա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բավարիան անկասելի է, Բորուսիան հաղթեց գոլառատ խաղում. Բունդեսլիգա

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացան 5 հանդիպումներ:

Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Քյոլնի» դարպասը. աչքի են ընկել Մարտինեսը, Բերնատը և Ռիբերին:

Դորտմունդի «Բորուսիան» 6:2 հաշվով հաղթել է «Բայերին». դուբլ է ձևակերպել Օբամեյանգը, մեկական անգամ աչքի են ընկել Դեմբելեն, Պուլիշիչը, Շյուրլեն և Գերեյրոն: «Բայերի» գոլերը խփել են Ֆոլանդը և Վենդելը:

«Հոֆենհայմը» 5:2 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»,  իսկ «Վերդերը»՝ 2:0 հաշվով» «Դարմշտադին»: «Մայնցը» և «Վոլֆսբուրգը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:

«Բավարիան» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

armsport.am