
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սիրելի՛ ծնողներ,
Մենք զանգեր ենք ստանում, որ որոշ անձինք, Նոր-Նորքում դռներ թակելով, երեխաներ են փնտրում` իբր «Արմենիա» ԹիՎի-ի հեռուստանախագծերի համար:
Հեռուստաընկերությունը զգուշացնում է, որ երբեք այդպիսի գործունեությամբ չի զբաղվել, և որ այդ անձինք «Արմենիա» ԹիՎի-ի հետ որևէ առնչություն չունեն:
«Արմենիա» հեռուստաընկերությունը երբևէ նման միջոցներով իր նախագծերի համար դերակատարներ չի ընտրել: Մենք գործակցում ենք միայն պրոֆեսիոնալ քասթինգ ընկերությունների հետ:
Զգո՛ն եղեք և նման դեպքերում դիմեք ոստիկանություն:
«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի PR բաժին
Հայկուհի Ասատրյան