Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանանց Մարտի 8-ը շնորհավորել է Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծությամբ: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա ռուս այս պոետի ստեղծագործությունն է ընտրել նրա խոսքերի պատկերավորության և դիպուկության համար:
«Կինը մեզ հետ է, երբ մենք ծնվում ենք,Կինը մեզ հետ էԷ մեր վերջին ժամին,Կինը դրոշ է, երբ մենք մարտնչում ենք,Կինը ուրախությունն է մեր աչքերի»,- դասականին մեջբերել է նախագահը: «Կնոջ մեջ մենք փնտրում ու միշտ գտնում ենք ամեն ինչ՝ թե ոգեշնչում, թե մխիթարություն»,- հավելել է նա: Պետության ղեկավարը առողջություն, հաջողություն, ուրախություն և երջանկություն է մաղթել մարդկության գեղեցիկ կեսին:
«Դուք այս աշխարհը լցնում եք ձեր գեղեցկությամբ ու կենսական էներգիայով, ջերմացնում եք այն քնքությամբ ու հոգու շռայլությամբ, ստեղծում եք հարմարավետության, սիրալիրության և ներդաշնակության մթնոլորտ»,- նշել է Պուտինը: