Օբաման ցասումով է լցվել գաղտնալսման կապակցությամբ Թրամփի մեղադրանքների պատճառով
Advertisement 1000 x 90

Օբաման ցասումով է լցվել գաղտնալսման կապակցությամբ Թրամփի մեղադրանքների պատճառով

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման սաստիկ զայրացել է իր հասցեին ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի մեղադրանքներից, որոնք վերաբերում են հանրապետականի հեռախոսազրույցների գաղտնալսման արտոնմանը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ Օբաման ցասումով է լցվել, երբ Թրամփը Twitter-ում գրել է, թե դեմոկրատական վարչակազմն իբր գաղտնալսում է իրականացրել Նյու Յորքի Trump Tower շենքում՝ ընտրություններում հանրապետականի հաղթանակից հաշված օրեր առաջ:

Նախկին նախագահն այդ արտահայտությունները գնահատել է իր համար վերին աստիճանի վիրավորական: Դրա հետ մեկտեղ, Օբաման, նրա օգնականներից մեկի խոսքով՝ մտադիր չէ հրապարակորեն պատասխանել պետության նոր ղեկավարի յուրաքանչյուր թշնամական ելույթի:

Մարտի 5-ին Սպիտակ տունը տարածել է հայտարարություն , որով դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Օբամայի օրոք իշխանության գործադիր ճյուղի լիազորությունների վերազանցումների շուրջ քննություն անցկացնելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր