
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից որակազրկվել է երեք խաղով: Ինչպես հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը, Իբրահիմովիչը որակազրկվել է «Բորնմութ»-ի պաշտպան Տայրոն Մինգսի դեմքին արմունկով հարվածելու համար:
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Բորնմութ»-ի դեմ տնային հանդիպման ժամանակ շվեդ հարձակվողը արմունկով հարվածել է մրցակցի պաշտպանը գնդակի համար պայքարի ընթացքում կանգնել է նրա գլխին:
Իբրահիմովիչը բաց կթողնի Լոնդոնի «Չելսի»-ի դեմ գավաթային մրցավեճը և Պրեմիեր լիգայի 28-րդ և 29-րդ տուրում կայանալիք «Միդլսբրո»-ի ու «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղերը: