
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ: Նրանց դիմավորում են բարձր տրամադրությամբ և նվիրում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:
Առովոտյան Թեհրանից ժամանած կանանց և աղջիկներին անակնկալն արդեն մատուցվել է: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հետաքրքիր անակնկալի համար:
Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում: