Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքում Մարտի 8-ը սկսվել է խաղաղության, երջանկության բարեմաղթանքներով. hayastan24.com
Advertisement 1000 x 90

Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքում Մարտի 8-ը սկսվել է խաղաղության, երջանկության բարեմաղթանքներով. hayastan24.com

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքում Մարտի 8-ը սկսվել է խաղաղության, երջանկության բարեմաղթանքներով.

«Անշուշտ երկար ճառ չասաց, ուղղակի սա մեր ընտանիքում միշտ նշվում է: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ սիրում է կանանց՝ շատ սիրում է ինձ, իր թոռնուհուն՝ Լյուսյային, դրա համար առաջին շնորհավորանքները մենք ստացել ենք մեր պապիկից ու ամուսնուց»,-  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը  Մարտի 8-ը նշեց «Կանայք հանուն Խաղաղության» խորագրի ներքո, որին մասնակցում էին դաշինքի պատգամավորության կին թեկնածուները: Դաշինքի ցուցակը գլխավորող առաջնորդները  նշեցին, որ 1988թ. Շարժումը չէր կարող այդքան հզոր լինել, եթե առաջատարը և հիմնական խաղացողները չլինեին կանայք. «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են Մարտի 8-ին շնորհավորում կանանց. մարտի ութին պետք է շնորհավորել մեզ, որ մենք վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը դուք եք՝ մեր կանայք»,- հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«ՀԺԿ-ի, ՀԱԿ-ի կանայք միշտ շատ ակտիվ են եղել, և նույնիսկ անձնազոհաբար պայքարել են հանուն արդարության»,- ավելացրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: