Բարձրաստիճան հոգևորականը քննադատում է իշխանությանն ու քաղաքական ուժերին. «Ա1+» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բարձրաստիճան հոգևորականը քննադատում է իշխանությանն ու քաղաքական ուժերին. «Ա1+»

«Հայաստանում իշխանությունը կաշառքով է ընտրվում»,- «Ա1+»-ին ասում է Մայր Աթոռի Կարգապահական և շնորհաբաշխման հանձնաժողովի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը.

«Ձևական ընտրությունը եղել է, ու շահել են»։ Դամասկոսի և Հունաստանի թեմերի երբեմնի առաջնորդը չի կորցրել կապը Հայաստանի հետ։ Հետևում է անկախացումից հետո այստեղ ստեղծված իրավիճակին։ Արձանագրում է՝ գաղջ մթնոլորտը ոչ մի կերպ չի առողջանում։ Դրան խանգարում է կնճիռների չհարթումը, դիցուք՝ մարտի 1-ի չբացահայտումը։ «Եթե բացահայտեին մարտի 1-ը, պետությունն ինքն իրեն պետք է մեղադրեր»,- արձանագրում է Ոսկան Սրբազանը։ Անկախ Հայաստանին ուղեկցող մեկ այլ արատ էլ կա։ Երեք նախագահների օրոք ճնշվեց ազատ խոսքը, իսկ ընդդիմադիրները հայտնվեցին բանտերում։ Այդ շարունակվում է մինչև այսօր, Գևորգ Սաֆարյանի օրինակով։

«Ովքեր որ ցույցեր են անում, ցույցերի ընթացքում վիրավորում,ու այդ համարվում է քրեական գործ, այո, կարող եմ ասել, որ այո, հնարավոր է, նրանք քաղաքական բանտարկյալներ են»։ Նրա տեսադաշտում է նաև Հայաստանի քաղաքական դաշտը։ Մտահոգված է՝ գաղափարական տարբերություն չկա ընտրության գնացող ուժերի միջև։

«Պարզապես պայքարը գնում է՝ սա շահի, թե նա շահի։ Քաղաքական ուժերը միայն ասումեն՝ այս ռեժիմը գող ավազակ է, ռեժիմն էլ ասում է, որ հավատանք, որ փոխենք։ Բայց ոչմի բան այդպես էլ չփոխվեց»։



Նման նյութեր