Ինչու Միհրան Ծառուկյանը 11 տարվա գործունեության ընթացքում մենահամերգ չի ունեցել. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ինչու Միհրան Ծառուկյանը 11 տարվա գործունեության ընթացքում մենահամերգ չի ունեցել. life.tert.am

Միհրան Ծառուկյան անունն արդեն 11 տարի է՝ հայտնի է հայ հանդիսատեսին։ «Հայ սուպերսթար» նախագծում նա հայտնվեց լավագույն եռյակում և բավականին հայտնի էր Հայաստանում, սակայն նախագծի ավարտից հետո մի քանի տարի պասիվացավ։ Երգչի երկրորդ հայտնությունը եղավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, որից հետո նա մեծ սեր վայելեց հանրության կողմից։ Այս անգամ Միհրանը վերադարձել էր շոու բիզնես՝ այլևս չլռելու նպատակով։

Այս 11 տարվա ընթացքում Միհրանն ունեցել է հայտնիության , սակայն մենահամերգ չի ունեցել ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում։ Tert.am Life–ը երգչի պրոդյուսերից՝ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չեն օգտագործում հայտնիության «պիկ» շրջանն ու մենահամերգ կազմակերպում։ «Մի քանի օր առաջ շատ լուրջ խոսել ենք այս մասին։ Հասկանում ենք, որ մենահամերգի ժամանակն է»,– ասաց Մենչը։

Դիտարկմանը, որ շատերը Միհրանի մենագամերգին սպասում էին դեռևս «Դժվար ապրուստի» ավարտին, երբ նա մեծ լսարան ուներ, Արմենն արձագանքեց. ««Դժվար ապրուստից» հետո «պիկի» վրա էր ոչ թե Միհրան Ծառուկյանը, այլ իր սերիալային կերպարը՝ Գոռը։ Այդ ընթացքում՝ երբ ինքը նկարահանվում էր սերիալում, իր երաժշտական գործը թողել էր մի կողմ։ Հիմա մենք  փորձում ենք դա անել հավասարաչափ։ Անկախ նրանից՝ «Ֆուլ հաուսը» կվերջանա՞, թե՝  ոչ, վստահ եմ՝ Միհրան Ծառուկյանը կունենա իր մենահամերգը՝ որպես երգիչ Միհրան Ծառուկնյան։ Դա լինի ահյս տարի, թե մյուս տարի՝ մարդիկ մեծ սիրով կգան լսելու Միհրան Ծառուկյանին, որովհետև արդեն իսկ կան շատ երգեր, որոնց համար մարդիկ կարող են գալ իրեն լսելու»,– ասաց պրոդյուսերը։

Ի դեպ, Մենչը նկատեց, որ Միհրանի հետ արել են շատ մեծ գործ՝ վերջին 2 տարվա ընթացքում ստեղծելով աննախադեպ քանակի տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը դարձել են համացանցային հիթեր։ Նրա խոսքով՝ կանգ չեն առնում։

Ամբողջությամբ՝ life tert.am